Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական քննարկում

26.10.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում հերթական քննարկման էին հրավիրվել մարզի համայնքների անասնաբույժներն ու հակահամաճարակաբանները: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Բարսեղյանը, փոխտնօրեն Սաշիկ Մանուչարյանը, ծառայության Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերոժ Քամալյանը: Քննարկվեցին պետպատվերի շրջանակներում մարզի անասնաբույժների կողմից իրականացվող անասնաբուժական միջոցառումներն ու առկա անասնագլխաքանակի հարցերը: Ընդհանուր գծերով  ներկայացվեցին և քննարկվեցին 2018 թվականին անասնաբուժական ծառայության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված խնդիրները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03