Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6469 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2204,Դիլիջանում 2222, Բերդում 890, Նոյեմբերյանում 1153/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 90-ը տեղավորվել...

Մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 11.04.2017
Տավուշի մարզում մեկնարկել և ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շուկայականից ցածր գներով, կիլոգրամը 130 դրամով, արդեն 6,2 տոննա գարնանացան գարի, կիլոգրամը 1500 դրամով շուրջ 300կգ առվույտ է ներկրվել մարզ և տրվել համայնքներին: Առաջիկա օրերին կստացվեն նաև եգիպտացորենի, ոլոռի և սիսեռի սերմացուները, որոնք ևս կբաշխվեն համայնքներին: Ընթացքի մեջ են ազոտական պարարտանյութի ներկրման ու բաշխման...

<<Մաքուր Հայաստան>> ծրագիրը գործունեության մեջ 10.04.2017
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն ունի աշխատանքների կատարման...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2017
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Տոնը մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մեր թանկագին մայրերին ու կանանց: Մայրությունը հայ կնոջ ամենավեհ կոչումն է, և բոլոր ժամանակներում էլ մեր ժողովրդի համար մայրը եղել ու մնում է որպես սրբություն: Անսահման է հայ կնոջ նվիրումը ընտանիքին: Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ, պահում...

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են 04.04.2017
Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության նպատակն է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծումը: Հանձնաժողովին կից ձևավորվել և գործում է նաև աշխատանքային խումբ: Այսօր՝ ապրիլի 4-ին, աշխատանքային խումբը, որի կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և...

Բերդի շտապօգնությանը կայանը համալրվեց նոր մեքենայով 03.04.2017
Բերդի բժշկական կենտրոնին կից գործող շտապօգնության կայանը համալրվեց շտապօգնության նոր մեքենայով: Սա բնակչության համար շատ կարևոր նշանակության այս ծառայության մատչելիությունը և որակը բարձրացնելու ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող հերթական քայլերից է: ՈՒԱԶ-39623-A կարգի շտապ բուժօգնության մեքենան նախատեսված է լեռնային բնակավայրերի համար, ունի բարձր անցանելիություն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Զվարթ Ծատուրյանի փոխանցմամբ մեքենան հագեցած է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության...