Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե նահանգի պատվիրակությունը

04.10.2017

 Այսօր, Տավուշի մարզպետարանում, մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե նահանգի պատվիրակությանը, որի կազմում էին նահանգապետ Յիրժի Շտեպանը, առողջապահության ոլորտը համակարգող փոխնահանգապետ Ալեշ Կաբիկարը, նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Պյոտր Նախլովսկին և քարտուղար Թերեզա Նիկլիչկովան: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վարդան Ալեքսանյանը, աշխատակազմի ստորաբաժանումների և մարզի բուժհաստատությունների տնօրեններ: Մարզպետ Հովիկ Աբովյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցելության համար, նշեց, որ Տավուշի մարզի և Հրադեց Կրալովե նահանգի միջև կա ստորագարված համաձայնագիր, որի շրջանակներում երկու կողմերն էլ պատրաստ են բազմաոլորտ համագործակցության: Որպես համագործակցության սկիզբ քննարկվեցին հատկապես զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրեր: Երկուստեք ներկայացվեցին երկու մարզերի հնարավորությունները, շփման եզրերը և խնդիրները: Հրադեց Կրալովե նահանգի նահանգապետ Յիրժի Շտեպանը նշեց, որ արդեն հայկական կողմի հետ Չեխիայում Հայաստանը գովազդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այդ ուղղությամբ որոշակի ծրագրեր արդեն կան, որոնցից մեկը գալիք տարվա սկզբին իրենց նահանգային կենտրոնում Հայաստանի շաբաթի կազմակերպումն է, որտեղ իր ուրույն մասնակցությունը կունենա նաև Տավուշի մարզը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման, տեղեկատվության փոխանակաման հարցերում:
  Հյուրերը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղան նաև ,,Ապագա տուր,, զբոսաշրջային կենտրոնում՝ ծանոթանալու ստեղծված պայմաններին, դրա օրինակով նաև Տավուշի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու հնարավորություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27