Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը 29.09.2017
Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփվեցին վերջին մեկ տարվա ընթացքում մարզպետարանի գործունեության ոլորտներում իրականացրած ծրագրերն ու դրանց արդյունքները, կատարվեցին կանխատեսումներ հետագա անելիքների վերաբերյալ: Հարցերը, որոնք տրվեցին լրագրողների կողմից, բազմաբնույթ էին և վերաբերում էին տարբեր ոլորտների. ներդրումային ծրագրեր, ստեղծված աշխատատեղեր, համայնքների սեփական եկամուտների կատարման և մթերումների ընթացք, աղբահանության ոլորտում...

Քննարկում մարզպետարանում 28.09.2017
Դեռևս մայիս ամսին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում մեկնարկեց 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Աշխատանքներն իրականացնում է ,,Հայնախագիծ,, ընկերությունը: Մինչև 2017 թվականի ավարտն այդ փաստաթղթերը պետք է մշակված լինեն: Սեպտեմբերի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի երկու փաստաթղթերի նախագծի քննարկումը: Դրանք ընդգրկում են Իջևան քաղաքը և տարածաշրջանի գյուղական համայնքները: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Տավուշի...

Հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ 27.09.2017
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) աշխատակիցներից և խորհրդատուներից կազմված աշխատանքային խումբը այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում հանդիպում ունեցավ մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Ներկա էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները: Հանդիպումը բացեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, որից հետո...
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցում էին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը, <<Առաքելություն Արևելք>> կազմակերպության, Տավուշի մարզպետարանի համապատասխան վարչությունների, <<Հույսի կամուրջի>> տարածքային...
Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 26.09.2017
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը, որտեղ մարզպետը ԶԼՄ-ներին կներկայացնի մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից /հեռախոս` 0263-4-45-61/:

Շախմատի ավանդական մրցաշար Կոթիում 25.09.2017
Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 24-ին անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Սահմանապահ Կոթի,, հիմնադրամի շախմատի մրցաշար, որին մասնակցեցին մարզի ուժեղագույն թիմերը: Հրավիրված էր նաև Ալավերդու թիմը: Մրցակից 9 թիմերի միջև, յուրաքանչյուր թիմում չորս շախմատիստ, ծավալվել էր լարված ու անզիջում պայքար: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիմը՝ արժանանալով փոխանցիկ գավաթին: Թիմի կազմում խաղում էին Կոմիտաս Սիմոնյանը, Էմիլ Մատինյանը, Արթուր Դավթյանը և...


