Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից

14.06.2018

   Այսօր՝ հունիսի 14-ին, հանրապետության հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանների ավարտական քննության օր էր ,,Մաթեմատիկա,, առարկայից: Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ավարտական քննությանը մասնակցում էր 60 աշակերտ: Գրավոր քննության համար հատկացված էր 120 րոպե ժամանակ: Մինչ քննությունը սկսելը աշակերտները քննասենյակում վիճակահանությամբ զբաղեցրել էին իրենց տեղերը, որից հետո դպրոցի տնօրեն Աշոտ Փաշինյանը նախ շնորհավորեց իններորդցիներին նախորդ քննությունը հաջողությամբ հանձնելու համար, այնուհետև բացեց քննական առաջադրանքների ծրարը: Ծրարի բացմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչը՝ տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը, ով հաջողություններ  մաղթեց քննություն հանձնողներին: 
  Ըստ քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի՝ քննական աշխատանքների արդյունքները կհրապարակվեն վաղը` ժամը 14:00-ին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26