Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

14.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպում ունեցավ ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Մարզպետ Ղալումյանը ողջունեց բոլորին, շնորհավորեց Արտակ Ցուցուլյանին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Այցն առաջինն էր, մարզպետը նշեց, որ նման հանդիպումներ տարբեր ձևաչափերով հաճախակի կլինեն, քանի որ շատ կարևորում է նման շփումները նոր առաջարկներ, գաղափարներ ստանալու, այս կամ այն խնդրի վերաբերյալ կարծիքներ լսելու առումով: Հանդիպմանը ներկա էր և իրենց կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը: Այդ ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացված կենտրոնում զբաղված են բավականին թվով երիտասարդներ, որոնք նաև մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն բաժնի շրջանավարտներ են: Նրանք պատմեցին իրենց կողմից կազմված արշավային տուրերի, մարզում հայտնաբերած քարանձավների, բերդերի մասին, որոնց շուրջը կարելի է շատ հետաքրքիր գաղափարներ զարգացնել՝ այդպիսով ներգրավելով զբոսաշրջիկներին: Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել զբոսաշրջիկին Դիլիջանից դեպի այս կողմ և մասնավորապես դեպի Բերդի տարածաշրջան ներգրավելու ծրագրերի վրա: Արման Վալեսյանը տեղեկացրեց, որ հիմա նախագծում են մի ծրագիր, որն իրականացնելու են հենց Բերդ համայնքի Չինչին բնակավայրում:
Մարզի տնտեսության զարգացման վերաբերյալ իր պատկերացումների մասին խոսեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը:
Մարզպետը հորդորեց բոլորին ակտիվ լինել, բիզնես նախագծերի գաղափարներ տալ, համագործակցելով մարզպետարանի համապատասխան բաժինների հետ՝ ներկայացնել դրանք: Այնուհետև մարզպետ Վահե Ղալումյանը եղավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03