Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետի տիկինը հանդիպել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականների հետ

30.07.2018

  Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով Երևան էին ժամանել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների մի խումբ դպրոցականներ: Խմբում ընդգրկվել էին աշակերտներ մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Բերդավան, Կոթի և Այգեհովիտ գյուղերից: Երեխաների օրը հագեցած էր բավականին հարուստ ծրագրով: Աննա Հակոբյանի հետ հանդիպումը ,,Նեպտուն,, սրճարանում էր: Զրույցը առաջին տիկնոջ հետ ջերմ էր ու անմիջական: Տավուշցի երեխաները Աննա Հակոբյանի հետ կիսվել են իրենց մտքերով, տպավորություններով ու ծրագրերով: Նրանք եղել են նաև ,,Մհեր Մկրտչյան,, արտիստական թատրոնում, դիտել ,,Ձախորդ Փանոսը,, ներկայացումը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների այցը Երևան եզրափակվել է զբոսանքով մայրաքաղաքում, որտեղից նրանք տուն են վերադարձել վառ ու հարուստ տպավորություններով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57