Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոնի առթիվ մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, անսահման սեր ու երջանկություն: Առանձնահատուկ նկարագիր ունի հայ կինը: Բոլոր ժամանակներում էլ նա եղել ու մնում է որպես ընտանեկան ջերմության ու ամրության, հոգևոր, մշակութային ու ազգային ավանդույթների պահպանողն ու փոխանցողը ընտանիքում: Այսօր արդեն մեծ է հայ կնոջ դերը նաև...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.03.2018
Հարգելի տավուշցիներ Այն անձինք, ովքեր դեռևս ունեն փախստականի կարգավիճակ /ճամփորդական փաստաթուղթ/ կամ տեղահանվել են Սիրիայից և Լեռնային Ղարաբաղից, հաշվառման նպատակով խնդրվում է ներկայանալ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն կամ զանգահարել 093-06-63-37 հեռախոսահամարով:

Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ 06.03.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը մարզի անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ անհայտ կորածների ընտանիքներին մշտապես աջակցելու և նրանց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների...

«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային» ցուցահանդեսի բացումը Դիլիջանում 06.03.2018
«Հայերն ի ծառայություն Ռեչ Պոսպոլիտային. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» ցուցահանդեսի կազմակերպումը հանրապետության մարզերում միտված է Հայ-լեհական բարեկամական կապերի զարգացմանը, որն իրականացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Մարտի 5-ին ցուցահանդեսի հերթական հանգրվանը Դիլիջանն էր: Այն բացվել է Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ...

Լավագույնները դուրս եկան կիսաեզրափակիչ 05.03.2018
Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մարտի 3-4-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային անհատական առաջնությունը: Ըստ տարիքային խմբերի մրցաշարին մասնակցում էին մարզի հանրակրթական դպրոցների՝ տարածաշրջանային փուլում հաղթած 10-16 տարեկան ավելի քան 60 տղաներ ու աղջիկներ: Շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ, առաջնության գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի խոսքերով մրցումներն անցան կազմակերպված ու բարձր մակարդակով: Իսկ տարբեր...

Ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները 01.03.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ,,Ընտանիք և համայնք,, և ,,Խնամատար ծնողների ասոցիացիա,, ՀԿ-ների նախագահ Քնարիկ Գառանֆիլյանը ներկայացրել է...


