Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում

18.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց շատ օպերատիվ զբաղվել հունիսի 15-ին քաղաքացիների ընդունելության ընթացքում բարձրացված հարցերին, չսպասել ժամկետներին և չզբաղվել միայն փաստաթղթային ուսումնասիրություններով, հարկ եղած դեպքում նաև այցելել և անձամբ ճշտումներ կատարել: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին հանձնարարվեց համայնքային հանձնաժողովների հետ արագ ճշտել, թե ինչ վնասներ է հասցրել երեկ՝ հունիսի 17-ին, Բարեկամավանում և Կոթիում տեղացած կարկուտը, իսկ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանին՝ ուսումնասիրել Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների ցածր կատարողականների պատճառները և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել աջակցություն: Համապատասխան վարչություններին հանձնարարվեց նաև զբաղվել Ազատամուտ համայնքում առկա ավագանի-համայնքի ղեկավար խնդիրներով, շարունակել աշխատանքները ներդրումային ծրագրերի կազմման ուղղությամբ, ինչպես նաև մարզի տարբեր հատվածներում առկա չօգտագործվող տարածքների հետ կապված ծրագրերի ներկայացման գործընթացը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57