Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

19.06.2018

 ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար ամառային հանգստի մեկնեց Տավուշի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 60 երեխա: Երեխաներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ ու հարազատներ՝ մաղթելով նրանց հետաքրքիր ճամբարային օրեր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի տեղեկացմամբ, որպեսզի ավելի նպատակային ընտրություն կատարվի, ճամբար մեկնող երեխաների ցուցակները կազմվել են համապատասխան դպրոցների, սոցիալական աջակցության մարմինների և համայնքների ղեկավարների հետ անմիջական համագործակցությամբ, իսկ ծնողները նախապես ծանուցվել են երեխաների ամառային հանգստի կազմակերպման հիմնական կանոններին և իրենց ստորագրությամբ լրացրել երեխաների տվյալները: Դպրոցականների տեղափոխումը ճամբար իրականացվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Իջևանի ստորաբաժանման աշխատակիցների ուղեկցությամբ:
  Տեղեկացնենք նաև, որ երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երեք հերթափոխով, և մեկ հերթափոխը տևում է 20 օր: Իսկ 2-րդ և 3-րդ հերթափոխով հանգստի կմեկնի յուրաքանչյուրում 80-ական երեխա:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09