Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական ներկայացումը փարաջանովյան շնչով էր 17.05.2018
Հերթական ներկայացմամբ հանդիսատեսին հիացրեց Հաղարծնի միջնակարգ դպրոցի թատերախումբը: Դպրոցի դահլիճում բեմադրվեց փարաջանովյան մոտիվներով գրված ,,Մեկնում,, ներկայացումը, որի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը դպրոցի կերպարվեստի շնորհալի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանն էր: Բեմադրությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, թատերարվեստի երկրպագուներ: Երեխաների խաղը անկեղծ էր ու տպավորիչ: Բեմում չարի ու բարու հավերժական պայքարն էր՝ երաժշտական ու լուսային ինքնատիպ...

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 16.05.2018
Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգում քննարկվել են 2018 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների և խնդիրների մասին հարցը, ինչպես նաև տարկետման ներկայացված անձնական գործերը:

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ , ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11- ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղ տնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.05.2018
2018 թվականի մայիսի 14-ին ժամը 16.00-ին Գետահովիտի համայնքապետարանի շենքում տեղի է ունենալու Գետահովիտ համայնքի ավագանու թիվ 6 նիստը:
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության՝ 2018թ. մայիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված են 5138 աշխատանք փնտրող անձինք /Իջևան՝ 1847, Դիլիջան՝ 1793, Բերդ՝ 607, Նոյեմբերյան՝ 891/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 185-ը տեղավորվել...

Հաղթանակի ու խաղաղության տոնը մարզկենտրոն Իջևանում 10.05.2018
Մայիսի 9-ը Մեծ հայրենականում գերմանական ֆաշիզմի դեմ տարած փառապանծ հաղթանակի օրն է: Հաղթանակ, որի կերտմանը խորհրդային երկրի մյուս ժողովուրդների հետ իր անուրանալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Տասնամյակներ անց այդ նույն օրը հայ ժողովուրդը մի այլ փառահեղ հաղթանակ ևս արձանագրեց՝ ազատագրելով հայկական հնագույն բերդաքաղաք Շուշին: Ու արդեն քանի տարի հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ մայիսի 9-ի օրը նշում է որպես Հաղթանակի ու խաղաղության տոն: Ավանդույթի համաձայն, 2018...


