Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին

21.06.2018

 

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց Կիոկուշին կարատեի Տավուշի մարզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանին և նրա սաներին: Արմեն Կիրակոսյանը ներկայացրեց, որ իրենց դպրոցը գործում է Բագրատաշենում, որտեղ  հաճախում են տարածաշրջանի 6-ից 17 տարեկան 100-ից ավելի սաներ: Երեխաների հետ բացի իրենից պարապմունքներ են անցկացնում ևս երկու մարզիչ՝ Վարդան Առաքելյանն ու Արմեն Աբովյանը: Մարզիչը տեղեկացրեց, որ բոլորովին վերջերս՝ մայիսի 28-ին մասնակցել են Հայաստանի բաց առաջնությանը: 1000-ից ավելի մասնակիցների մեջ Տավուշի մարզի մարզիկները գրավել են 18 առաջին տեղ, վեց  2-րդ տեղ և 12  3-րդ տեղ: Մարզիչը նշեց, որ ամեն անգամ  այս կամ այն մրցաշարին գնալիս, ճանապարհածախսի և այլ խնդիրներ են ունենում: Շուտով պետք է մեկնեն Լեհաստան եվրոպական մարզահավաքին և նորից կանգնել են նույն խնդրի առջև:
 Մարզպետ Ղալումյանը ողջունեց մարզիկներին, շնորհավորեց հաղթանակների առթիվ, շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Նշեց, որ շատ լավ տեղեկացված է մարզաշխարհում առկա խնդիրնրից: Նրա խոսքով աստիճանաբար պետք է հասնել այն մակարդակին, որ համայնքային բյուջեն, պետական բյուջեն իրենց միջոցներով կարողանան հոգալ բոլոր այդ ծախսերը: Պետությունը պետք է  տեր կանգնի մարզիկին ամբոջությամբ, որ մարզիկը զբաղվի միայն իր մարզումներով: Մարզպետը հավաստիացրեց, որ կայցելի մարզադպրոց, հաճախակի կհանդիպի, իսկ Լեհաստան այցին՝ անպայման կաջակցի:        

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18