Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց

03.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը: Քննարկվեցին օգոստոսի 4-ին կայանալիք մարզի խորհրդի նիստի զեկույցների հետ կապված հարցեր, ներկայացվեցին կատարված ու ընթացիկ աշխատանքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը ներկայացրեց տեղեկատվություն մարզի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկի ու կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հանձնարարվեց Իջևանի քաղաքապետարանի մշակույթի պատասխանատուի հետ քննարկել քանդակի իջևանյան սիմպոզիումի վերականգնման ու անցկացման հարցը: Սուբվենցիայի ծրագրերի ընթացքը ներկայացրեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության  և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը՝ նշելով, որ ներկայացված 13 ծրագրերից 3-ը ավարտական փուլում են, 1-ը՝պայմանագրի կնքման, 1-ը մերժվել է, մյուսները գտնվում են գործընթացի տարբեր փուլերում: Հանձնարարվեց Բերդի համայնքապետի հետ քննարկել Մովսես-Նորաշեն ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերի հարցը: Առողջապահության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը մարզպետին զեկուցեց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ու սպասարկման պետպատվերի կատարման կիսամյակային պլանի մասին, նշելով, որ այն մարզում կատարվել է 102, 5 տոկոսով: Վարչության պետին հանձնարարվեց համապատասխան միջոցներ ձեռնարկել Իջևանի ԲԿ-ում հեմոդիալիզի բաժանմունք ստեղծելու ուղղությամբ: 2018թ. Տավուշի մարզի պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացրեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը և հանձնարարական ստացավ Իջևանի քաղաքապետի հետ համատեղ կատարել Սարիբեկ Օհանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի ճշգրտում: Աշխատանքների ընթացքը ներկայացրին նաև մարզպետարանի մյուս վարչություններն ու բաժինները: Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետը մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը հրավիրեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի պատշաճ կազմակերպման վրա՝ նշելով, որ այն պետք է հասցվի աննախադեպ մակարդակի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11