Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառմանը մասնակցեց և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ողջույնի խոսքում նա կարևորեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը և Տավուշի մարզի ներդրումային գրավչության բարձրացմանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին՝ մաղթելով ծրագրի հաջող ընթացք և արդյունավետ համագործակցություն։
Հանդիպմանը մասնակցեցին մարզի շուրջ 50 տնտեսվարողներ՝ Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից։ Ներկայացվեցին ՏԱՑ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները, որոնք միտված են Տավուշում ագրոզբոսաշրջության զարգացմանը, ոլորտի մասնակիցների համագործակցության ամրապնդմանը, կարողությունների զարգացմանը, տեղական արտադրանքի և ծառայությունների խթանմանը, ինչպես նաև գյուղական համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 17.07.2026
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։





