Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ազատամուտն ունի 24-ժամյա ջրամատակարարում
11.08.2026
Այսօր Ազատամուտ բնակավայրում բացվել է նոր ջրամատակարարման համակարգը, որի արդյունքում բնակավայրն ապահովվել է 24-ժամյա անխափան ջրամատակարարմամբ։
Բացման արարողությանը ներկա է եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացված ծրագրի շրջանակում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ․ հայտնաբերվել և շահագործման է հանձնվել նոր ջրային հոր, կառուցվել է շուրջ 600 մետր նոր ջրագիծ, նոր պոմպակայան և անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Նախկինում բնակիչները ջուր էին ստանում օրական ընդամենը 1,5-2 ժամ, իսկ այժմ տարիներ շարունակ առկա խնդիրը ստացել է երկարաժամկետ և կայուն լուծում։


