Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
09.08.2026
Սիրելի՛ շինարարներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։
Շինարարի աշխատանքը միայն շենքեր ու կառույցներ ստեղծելը չէ․ այն նոր միջավայր, նոր հնարավորություններ ու վաղվա օրվա հիմքեր ստեղծելու պատասխանատու առաքելություն է։ Ձեր ամենօրյա նվիրվածության, մասնագիտական հմտության և հետևողական աշխատանքի շնորհիվ կառուցվում ու վերակառուցվում են մեր համայնքները, դպրոցները, ճանապարհներն ու բնակավայրերը։
Հատկապես կարևոր է ձեր աշխատանքը մեր մարզի բնակավայրերում իրականացվող ծրագրերում, որտեղ յուրաքանչյուր նոր կառուցվող կամ վերանորոգվող կառույց մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված ներդրում է։
Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, անվտանգ ու արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և ընտանեկան բարեկեցություն։
Թող ձեր կառուցած յուրաքանչյուր կառույց լինի ամուր ու մնայուն, իսկ ձեր աշխատանքը՝ գնահատված և արժևորված։


