Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՏՎՈ ՕՐ

11.02.2019

 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Բերդում մասնակցել է զինվորների երդման արարողությանը:
- Հայրենիքի զինվոր լինելը բարձրագույն կոչում է։ Սիրելի զինվորներ, Տավուշը հպարտորեն ողջունում է Ձեզ։ Դուք դարձաք մեր հայրենիքի կարևորագույն՝ հյուսիս-արևելյան սահմանի անառիկության երաշխավորը, և այլևս այս տարածաշրջանի պատվավոր քաղաքացիներն եք: Մեր ողջ ժողովուրդը կանգնած է ձեր կողքին, ձեզ թև ու թիկունք է, ձեզ ծնող է, ձեզ եղբայր է, ձեզ քույր է: Շնորհավորում եմ և ցանկանում, որ Հայոց բազուկը միշտ ամուր լինի, Հայոց բանակը՝ միշտ հաղթական,-նշել է ՀայկՉոբանյանը:
  Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բազմամարդ բակում տեղի է ունեցել մեր երկրի հյուսիս-արևելյան սահմանները պաշտպանելու եկած նորակոչիկների երդման արարողությունը: Մեր զինվորների կյանքում կարևորագույն այդ օրը հիշարժան դարձնելու համար, ապահովված էր ամբողջ հանդիսավորությունը: Զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո, զինվորների հրապարակ մտնելուց հետո, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արամ քահանա Միրզոյանը համապատասխան կարգ է կատարել: Խոսել են ծնողները, զորահրամանատարը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ երդումը վերաբերում է ոչ միայն առաջիկա երկու տարիներին, այլև ամբողջ կյանքին, քանզի հայրենիքի զինվոր լինում են ամբողջ կյանքում: Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել զինվորների ծնողներին նման խիզախ տղաներ դաստիարակելու համար:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57