Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզպետը ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին 17.09.2018

  Երեկ Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է նաև 2018թ. Համաշխարհային բանկի ,,Կենսական նշանակության ճանապարհների բարելավման,, ծրագրով իրկանացված Հ64 Բերդ-Արծվաբերդ-Չինարի կմ0+000+կմ4+540 /Նորաշեն-Արծվաբերդ հատված/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության...

Այգեձորի և Չինարիի բնակիչները մարզպետին տեղեկացրել են, որ թզի և հոնի առատ բերք են ստացել

Այգեձորի և Չինարիի բնակիչները մարզպետին տեղեկացրել են, որ թզի և հոնի առատ բերք են ստացել 17.09.2018

 Մերձարևադարձային կուլտուրաները, հատկապես թուզը և հոնը, լավ հարմարված են Բերդ համայնքի Այգեձոր և Չինարի բնակավայրերի կլիմայական պայմաններին: Այս տարի նշված գյուղերի թզի և հոնի այգիներից առատ բերք է ստացվել: Սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Այգեձորում և Չինարիում, զրուցել գյուղացիների հետ: Մարզպետին տեղեկացրել են, որ արդեն մթերվել ու արտահանվել է կիլոգրամը 750 դրամով 180 տոննա թուզ և կիլոգրամը 350 դրամով 150...

   Այսօր մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

Այսօր մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն 17.09.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 32 քաղաքացի Իջևան, Գանձաքար, Վազաշեն, Ազատամուտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Այգեհովիտ համայնքներից և Դիլիջան համայնքի Հաղարծին, Գոշ բնակավայրերից: Ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 19 հոգի, մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով:...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը 17.09.2018

  Աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախարարն այցն սկսել է Իջևանի գինու, կոնյակի գործարանից: Տավուշի մարզպետի ուղեկցությամբ Արթուր Խաչատրյանը շրջել է գործարանում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մթերման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն այսօրվանից սկսել է խաղողի մթերումը: Խաղողը կմթերվի սկսած կիլոգրամը 140 դրամից մինչև 190 դրամ:   Այնուհետև Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել...

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 17.09.2018

 2018 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, Ակնաղբյուրի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով.  1. Ակնաղբյուր համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 11-006-0103-0005 ծածկագրով 0,4 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության հողերից աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:  

Նշվել է Գոշի օրը

Նշվել է Գոշի օրը 14.09.2018

 Երբ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին Գոշ գյուղի զավակ, այժմ արդեն ռուսաստանաբնակ ճանաչված գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանի նախաձեռնությամբ նշանավոր Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է գյուղի համար մի կարևոր իրադարձությամբ: Այս անգամ էլ Գոշի օրվան նվիրված հերթական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06