Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը

02.11.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից մասնակցում էին նաև համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներ: Նիստի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Օրակարգի առաջին հարցով Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովութան վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Նարինե Ճաղարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 28-ի թիվ 41 արձանագրային որոշմամբ հաստատված ,,Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2018 թվականի տարեկան ծրագրով,, համայնքներում նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Հաջորդիվ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը անդրադարձավ դպրոցներում ներառական կրթության համակարգում ծառայությունների իրականացման բարելավման նպատակով դպրոց-համայնք-մարզպետարան կապի խթանմանը, կարևորեց դպրոցների ներառումը համայնքային կյանքին, անդրադարձավ դպրոց չհաճախող երեխաների, համայնքային ճանպարհների և հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական կարիքներին առնչվող մի շարք այլ հարցերի ևս, նշելով, որ շատ խնդիրներ կարող են լուծվել հենց համագործակցության արդյունքում: Առաջարկվեց հաշմանդամների կարիքներին շենք-շինությունների հարմարեցման նպատակով համայնքի բյուջեում համապատասխան հոդված ներառել: Օրակարգի հաջորդ հարցով ,,Միասին՝ հանուն Հայաստանի,, հարթակի փորձագետ Ինգա Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց սոցիալական օգնության տրամադրման ընթացակարգն ու չափորոշիչները Դանիայում, պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05