Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է «Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրը

01.11.2018

 Երեկ Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը՝ ուղղված հյուսիսային մարզերին: Ներկա են եղել ՀՀ ՏԿԶ նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահառու համայնքների ղեկավարներ, ծրագիրը ֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք: Տավուշի մարզից ծրագրի բացմանը մասնակցել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
   Ծրագրում ընդգրկված թիրախային մարզերն են՝ Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի 88 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսություններ, կաթի եւ մսի արժեշղթաների դերակատարներ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ:
 «Ծրագիրը նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը, բարելավելու կենդանիների մթերատվության ցուցանիշները, ցեղային հատկանիշները, ինչպես նաև հասանելի դարձնելու անասնաբուժական ծառայությունները համայնքներում՝ բարելավելով համայնքաբնակների մասնագիտական կարողությունները, ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու բնական կերային հանդակներում»,- ասել է ծրագրի ղեկավար Վարդան Թոռչյանը: Նա տեղեկացրել է նաև, որ մինչև ծրագրի մեկնարկը համայնքներում կատարվել են նախնական հենակետային հետազոտություններ՝ հասկանալու համար ոլորտի խնդիրները: Նշվել են մթերատվության ցածր ցուցանիշների, կենդանիների ցեղային հատկանիշների վատ լինելու, բնական կերահանդակների ոչ արդյունավետ օգտագործման, կերահանդակներում ենթակառուցվածքների անբավարար մակարդակի, ինչպես նաեւ համայնքներում անասնաբուժական ծառայությունների ոչ բավարար հասանելիության խնդիրները, որոնք վերջնարդյունքում ազդում են կենդանիների մթերատվության ցուցանիշների ու բնակչության եկամուտերի վրա:
  Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան համայնքում նախատեսվում է բացել կաթի ընդունման և վերամշակման արտադրամաս: Այդ նպատակով համապատասխան աշխատանքներ կտարվեն տարածաշրջանի բնակավայրերի անասնապահների հետ: Նախատեսվում է նաև արոտների և խոտհարքների բարելավման աշխատանքների իրականացում, ինչպես նաև կաթի արժեշղթայի կազմակերպում: Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ֆինանսավորվում` Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59