Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

25.02.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի գլխավորությամբ: Քննարկվել են մարզպետարանի և կազմակերպության հետագա համագործակցության հետ կապված հարցեր, Բերդի տարածաշրջանում կազմակերպության կողմից ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը մյուս տարածաշրջաններում ներդնելու հնարավորությունները: Գառնիկ Նանագուլյանը ներկայացրել է, որ ՀՕՖ-ը մարզում, մասնավորապես Բերդի տարածաշրջանում, աշխատում է դեռևս 2011թվականից: Սկսել են երեխաների սնուցման ծրագրերից, բայց այս տարիների ընթացքում երկար ճանապարհ են անցնել՝ ընդլայնելով ծրագրերի իրականացման ոլորտները:Եթե նախկինում ամբողջությամբ ֆինանսավորում էին ծրագրերը, ապա այսուհետ համայնքը դիտարկվելու է որպես գործընկեր և անցնելու են համագործակցային աշխատանքի սկզբունքին: Օրերս հայտարարվել է Տավուշի մարզում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրի մեկնարկի մասին, որի համաֆինանսավորումը նույնպես կատարվելու է ՀՕՖ-ի կողմից:
Մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ներկայացուցիչներին մարզում ծավալած աշխատանքների համար: Նշել է, որ համակարգային մոտեցման խնդիրը մեծ է և բոլոր ռեսուրսները՝ պետական, հանրային, միջազգային, պետք է համատեղել ու օգտագործել տվյալ խնդրի լուծման համար: ԸՆդգծվել է, որ ՀՕՖ-ն արդեն մարզում աշխատելու բավականին մեծ փորձառություն ունի և դիտարկվում է որպես հիմնական գործընկերներից մեկը: Կողմերը երկուստեք փաստել են, որ իրենց մոտեցումները համըմնկնում են, և ՀՕՖ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել տրամադրել ցանկացած աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16