Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 27-ի դրությամբ 27.09.2018
Սեպտեմբերի 27-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 4504 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 3250 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 317 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 894 տոննա, ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն՝ 43 տոննա բերք: Խաղողի մթերման գործընթացը շարունակվում է մարզում:

<<Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները>> թեմայով հանրային քննարկում 27.09.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել էին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանն ու Վարդան Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական...

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան 26.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 25-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների...

180 տնտեսություն արդեն կարող է օգտվել կապույտ վառելիքից 26.09.2018
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը, որ հիմա Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերից է, տարիներ ի վեր չէր կարողանում օգտվել բնական գազից: Պետական միջոցներով գազը հասցվել էր Ոսկեպար, սակայն սահմանապահ գյուղի տնտեսությունների համար շատ թանկ հաճույք էր այն ունենալ իրենց բնակարաններում: Իմանալով հայրենակիցների խնդրի մասին, ոսկեպարցիներին օգնության ձեռք է մեկնել, ռուսաստանաբնակ Յուրիկ Աղբալյանը: Նրա կողմից Գազպրոմ Հայաստանին վճարվել է մոը 40 մլն դրամ, որի դիմաց այս օրերին գյուղում...

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 26.09.2018
Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի դասական աճուրդային վաճառք: Լոտ 1 - հասարակական կառուցապատում, Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող վարչական շենք /անավարտ/, 2014.2 քմ մակերեսով հողամասի մեկնարկային գինը՝ 9000000 դրամ /ծածկագիր՝ 11-001-0128-0135/, 4558.9 քմ ներքին մակերեսով անավարտ վարչական շենքի մեկնարկային գինը՝ 75000000 դրամ /վկայական թիվ 18042018-11-0016/ : Աճուրդը կկայանա 2018թ. հոկտեմբերի 4-ին...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ 26.09.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը: Մարզպետ Վահե Ղալումյանն իր բացման խոսքում նշեց, որ ուրախ է նման հանդիպման համար և կարծում է, որ այսուհետ դրանք պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի կայանա մարզպետարան, ի դեմս մարզպետարանի նաև պետական կառավարման օղակ-ուսանողներ, երիտասարդներ համագործակցությունը: Մարզպետն...


