Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներին

19.11.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Շելի Մքթոմասին և Կորնելիս Ռոզին: Համատեղ զրույցի ընթացքում նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: Հյուրերը նշել են, որ հետևելու են ընտրությունների ամբողջ ընթացքին՝ սկզբից մինչև վերջ: Այս պահին Հայաստանում աշխատում են երկարաժամկետ դիտորդները, սակայն ընտրությանը նախորդող օրերին ժամանելու է 250 հոգուց բաղկացած դիտորդական խումբը, որը բոլոր մարզերում, տարբեր ընտրատարածքներում և ընտրատեղամասերում, հետևելու է ընտրության ընթացքին:
Մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել դիտորդներին նրանց կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով դրա կարևորությունը: Նշել է, որ այսօրվա կառավարության խնդիրը օրինակելի, օրենքի տառին համապատասխան ընտրություններ անցկացնելն է: Մարզպետ Վահե Ղալումյանը տեղեկացրել է նաև, որ քանի որ ինքը նույնպես ԱԺ պատգամավորի թեկնածու է, առաջիկա օրերին արձակուրդի է գնալու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57