Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 26.09.2018
Իջևանի քաղաքապետարանը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի դասական աճուրդային վաճառք: Լոտ 1 - հասարակական կառուցապատում, Անկախության փողոցի թիվ 14 հասցեում գտնվող վարչական շենք /անավարտ/, 2014.2 քմ մակերեսով հողամասի մեկնարկային գինը՝ 9000000 դրամ /ծածկագիր՝ 11-001-0128-0135/, 4558.9 քմ ներքին մակերեսով անավարտ վարչական շենքի մեկնարկային գինը՝ 75000000 դրամ /վկայական թիվ 18042018-11-0016/ : Աճուրդը կկայանա 2018թ. հոկտեմբերի 4-ին...

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ 26.09.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը: Մարզպետ Վահե Ղալումյանն իր բացման խոսքում նշեց, որ ուրախ է նման հանդիպման համար և կարծում է, որ այսուհետ դրանք պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի կայանա մարզպետարան, ի դեմս մարզպետարանի նաև պետական կառավարման օղակ-ուսանողներ, երիտասարդներ համագործակցությունը: Մարզպետն...

Իրավական թեմայով զրույց-զեկուցում է անցկացվել Իջևանի ավագ դպրոցում 26.09.2018
Այսօր բարձր դասարանցիների համար իրավական թեմայով զրույց-զեկուցում է կազմակերպվել Իջևանի ավագ դպրոցում: Զրույցը վերաբերել է ընտանեկան բռնությանը: Հանդիպմանը ներկա է եղել ոստիկանության Իջևանի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման խմբի տեսուչ Սուրեն Թադևոսյանը: Քննարկվող թեման ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Համբարձումյանը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ...

Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները 25.09.2018
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղն (ԵՀՀ ՀՄ) ի դեմս Իջևան Ինֆոտան, Տավուշի մարզպետարանը և Իջևանի համայնքապետարանը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու «Աղստև գետի աղտոտման իրական պատճառները և դրանց լուծման ուղիները» թեմայով հանրային քննարկմանը։ Հարային քննարկումը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Իջևան ԻնֆոՏանը: Հասցե՝ ք․Իջևան, Անկախության 60 (Անկախության 8 և 10 շենքերի հարևանությամբ): Հեռ՝ 095 25 15 63 Հանդիպման նպատակն է Ձեզ հետ...

Խաղողի մթերման ընթացքը սեպտեմբերի 25-ի դրությամբ 25.09.2018
Սեպտեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 3886 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 2750 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 280 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 820 տոննա, ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն՝ 36 տոննա բերք: Խաղողի մթերման գործընթացը շարունակվում է մարզում:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 25.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-ին, համայնքի ղեկավարի աշխատավայրում կկայանա Բերքաբեր համայնքի թիվ 17 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. 2018 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին: