Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 07.02.2019
2019 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Խաշթառակ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին: 2. Խաշթառակ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին:
Աշխատանքային առաջին օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այց կատարեց Հաղարծին վանական համալիր, որտեղ նրան ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը : Հանդիպմանը ներկա էին նաև հոգևոր դասի, համայնքների, հասարակական կազմակերպությունների, արվեստի և կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Բագրատ սրբազանը, ողջունելով, իր գոհունակությունը հայտնեց Հայկ Չոբանյանին...

Տավուշի մարզպետն առաջինը ծանոթացել է աշխատակիցների հետ 07.02.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային առաջին օրն սկսել է ծանոթությամբ մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը առավոտից շրջել է բոլոր աշխատասենյակներով, ծանոթացել ղեկավարների, աշխատակիցների, նրանց աշխատանքային պայմանների հետ: Բացի ծանոթությունը, մարզպետը հետաքրքրվել է նաև առաջնահերթ խնդիրներով, վստահեցրել նրանց, որ համատեղ աշխատանքը լինելու է պարզ, գործնական ու պատասխանատու:

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում կանցկացվի համաժողով․ նախարար Սուրեն Պապիկյան 06.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ փետրվարի 5-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։ Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային միջգերատեսչական կարգավորման ոլորտում գտնվող հարցերի քննարկմանը՝ նախարար Սուրեն Պապիկյանը...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդի տարածաշրջանում 06.02.2019
Այսօր քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր Բերդի տարածաշրջանում, որը Բերդի համայնքապետարանում անց է կացրել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Ընդունելությանը մասնակցել են 9 քաղաքացի Բերդ քաղաքից և Չինարի, Մովսես, Նավուր գյուղերից: Նրանցից 2-ը դիմել են տան վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, 1-ը՝ բնակարան հատկացնելու: Քաղաքացիներից 6-ը նույնպես ֆինանսական աջակցություն են խնդրել բուժման համար օգտագործելու նպատակով: Բոլորի դիմումներն ընդունվել են և...

Քննարկվեցին Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները 06.02.2019
Այսօր Տավուշի մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի, Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանի և կանադահայ գործարար Վահրամ Վահրամյանի հետ քննարկեց Ազատամուտ համայնքում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Քննարկումը ծավալվեց մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում պտղաբուծության ծրագիր իրականացնելու,...


