Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

22.02.2019

-Ես խնդրում եմ Ձեր շեշտադրումներում և մոտեցումներում առավելագույնս հավակնոտ եղեք: Վերցրեք այն սկզբունքը, որ անհնարին ոչինչ չկա: Մենք կձևակերպենք խնդիրները, դրանք կառանձնացնենք ըստ իրենց կրիտիկայնության աստիճանի, այսինքն ավելի կրիտիկական խնդիրներ, միջին խնդիրներ, խնդիրներ, որ կարելի է մի քիչ երկարաժամկետ լուծել՝ 1-2 տարում: Սակայն առաջնահերթներն, իհարկե պիտի արագ լուծենք: Պետք է այնպես անենք, որ մեր վաղվա ցուցանիշները մեր ժողովրդի հավակնություններից ավելին լինեն,-նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 21-ին Նոյեմբերյանում՝ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրած խորհրդակցությանը: Ինչպես տեղեկացրել է մարզպետը, նման այցելությունները այսուհետ հաճախ են լինելու և իրենց բնույթով դրանք պետք է լինեն շատ գործնական: Համայնքների ղեկավարները, նաև բնակավայրերի վարչական ներկայացուցիչները ներկայացրել են հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով հատկապես այն հարցերի վրա, որոնք խիստ հրատապ լուծում են պահանջում: ներկայացրել են նաև համայնքների զարգացման ծրագրերը, այն ուղղությունները, որոնք տնտեսության զարգացում կարող են ապահովել:
Քանի որ տարածաշրջանը հիմնականում գյուղատնտեսական է, համայնքների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանի զարգացումը պայմանավորված է հենց գյուղատնտեսության ոլորտի զարգացմամբ, և խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյողատնտեսական մթերքների արտադրությանը, դրանց վերամշակմանն ու արտադրանքի իրացմանը նպաստող պայմանների, երաշխիքների հետ կապված բազմաթիվ հարցեր: Համայնքների ղեկավարների կողմից տարածաշրջանի զարգացմանը նպաստող ոլորտ է ներկայացվել նաև տուրիզմը:
Մարզպետը համայնքապետերին հորդորել է ամեն ձևով աջակցել ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի: Նա ընդգծել է, որ որևէ նախաձեռնություն, որևէ ներդրում, որի արդյունավետությունը տնտեսական տեսանկյունից ապացուցված է, պետք է իրականություն դառնա: Հանձնարարվել է նաև համայնք առ համայնք գույքագրված խնդիրները՝ առանձնացրած դրանք ըստ կարևորության, կարճ ժամկետում ներկայացնել մարզպետարան:
Խորհրդակցությունից հետո մարզպետը ծանոթացել է Նոյեմբերյանում նոր կառուցվող շուկայի տարածքին, այցելել է նաև <<Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում>> ծրագրի գրասենյակ, զրուցել աշխատակիցների հետ, նշել է, որ նման արհեստավարժ թիմով գրասենյակի առկայությունը մեծ առավելություն է մարզի և մարզպետարանի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18