Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այստեղ կհամադրվեն բնությունն ու մշակույթը

24.06.2019

  Մարդուն մոտեցնել բնությանը, իր իսկ էությանը, ստեղծել ներդաշնակություն մարդու և բնության միջև: Այս նպատակն է դրել իր առջև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երիտասարդ դասախոս Անի Կոստանդյանը՝ բացելով Կանաչ տուն հանգստյան գոտին։ Կանաչ տունը գտնվում է Ենոքավան համայնքի հյուսիսում՝ Լաստիվեր տանող ճանապարհին։ Հանգստյան գոտու կարգախոսն է «Զգա քեզ բնության մասնիկը»։Այստեղ պիտի համադրվեն բնությունն ու մշակույթը, ինչն իրագործվելու է մշակութային միջոցառումներ և սեմինարներ կազմակերպելու միջոցով։ Ներկայումս հանգստյան գոտին տրամադրում է վարձույթով տաղավարներ, վրաններ, որտեղ կարելի է անցկացնել ընտանեկան, ընկերական և մանկապատանեկան միջոցառումներ։ Մոտ ապագայում նաև նախատեսվում է տրամադրել տարածաշրջանում նմանը չունեցող էկովրաններ, որը հնարավորություն կտա վայելել աստղազարդ գիշերը բնության գրկում։ Հանգստյան գոտու ստեղծման համար Անի Կոստանդյանի և նրա ընտանիքի միջոցներով կատարվել է ավելի քան 10 մլն. ՀՀ դրամի ներդրում, և մեկ տարվա ընթացքում նախատեսվում է այն ավելացնել շուրջ 5 մլն. ՀՀ դրամով՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և խթանելով մարզում էկոտուրիզմի զարգացումը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-17 15:33:56