Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 08.04.2019
Ապրիլի 12-ին, ժամը 14:00-ին, Գետահովիտի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Օրակարգի հաստատման մասին: 2. Գետահովիտ համայնքի 2019թ. 1-ին եռամսյակի կատարման մասին հաղորդում: 3. Գետահովիտ համայնքի մանկապարտեզի 2019թ. 1-ին եռամսյակի կատարման մասին հաղորդում: 4. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից պետական գրանցում կատարելու և աճուրդով օտարելու մասին: 5. Հողամասերն ուղղակի վաճառքով տրամադրելու մասին: 6....
Սիրելի մայրեր եւ քույրեր, Շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Թող այս օրը Ձեզ երջանկություն եւ խինդ բերի, պակասեն հոգսերն ու տագնապները։ Երախտապարտ եմ, սահմանապահ մայրեր եւ քույրեր, որ անտրտունջ եւ հպարտորեն կիսում եք մեր փորձությունները, խրախուսում հաղթանակին միտված գործերում, ոգեշնչում Ձեր ամուսիններին, զավակներին, եղբայրներին։ Մեզ ապրիլյան այս արեւի նման լուսավոր ապագա է սպասվում։ Հանուն Ձեր բարեկեցության եւ...

Ամփոփվեցին Ենոքավանի մաստեր պլանի նախագծի առաջին փուլի աշխատանքները 05.04.2019
Ապրիլի 4-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագծային աշխատանքների մրցույթը շահած վրացական նախագծային կազմակերպության աշխատանքային խմբի հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն հայտնեց իրականացվող աշխատանքների համար, կարևորեց նախախծի անհրաժեշտությունը թե տարածաշրջանի և թե երկրի զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ շատ կարևոր գործի սկիզբ է դրվել, որը կարող է նախադեպ հանդիսանալ նոր...

Լսումների հրավեր 05.04.2019
Ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին Բերդի համայնքապետարանում Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը կազմակերպում է լսումներ գյուղատնտեսության ոլորտում մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգի և գործընթացի իրազեկման ու քննարկման նպատակով:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 05.04.2019
Ապրիլի 8-ին, ժամը 17:00-ին, Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու միջնորդության մասին:
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ 04.04.2019
Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութեր և թունաքիմիկատներ ներկրող և իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու Տավուշի մարզպետարանում կազմակերպվող հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորությունները: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին:


