Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշը հարստացել է 60 հազար տնկիով

17.05.2019

Այս տարվա գարնանը «Հայանտառ» ՊՈԱԿ –ի «Նոյեմբերյանի» անտառտնտեսություն աշխատողները Ոսկեպարի մասնաճյուղի 3-րդ պահաբաժնում՝ Նոյեմբերյան համայնքից  57 կմ հեռավորությամբ գտնվող, Կռնավոր կոչվող տեղամասում  60 հազար հատ տնկի են տնկել:

Կաղնի, վայրի տանձենի,վայրի  խնձորենի և հացենի նախատեսված 20 հեկտարի փոխարեն տնկվել են 23 հեկտար տարածքում: Ծառատունկի համար մեծ քանակի գոմաղբ է ներկրվել: Տնկիների կպչողականությունը կազմում է 85-90 տոկոս: Նորատունկերը պաշտպանելու նպատակով հենասյուներ են տնկվել, փշալար է անցկացվել։

Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ Գևորգյանի մեկնաբանությամբ՝ «Իրականացվել է աննախադեպ բարձր որակի և մեծածավալ անտառատնկման աշխատանք, որը պետք է ընդօրինակեն մյուս անտառտնտեսությունները և  “Դիլիջան” ազգային պարկը»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57