Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի օրակարգ 21.06.2024
Հունիսի 24-ին, ժամը 12։00-ին կկայանա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով. 1․ Օրակարգի հաստատում: 2․ Տեղեկատվություն մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: Զեկուցող՝ Գ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի վարիչ:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2024
Սիրելի’ բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բուժաշխատողի ծանր եւ պատասխանատու մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր։

ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է հուշագիր 17.06.2024
ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։

Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին 13.06.2024
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Նոյեմբերյան համայնք, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին և իրազեկել կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։

Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի եղբայրը՝ Նվերը 11.06.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի մի քանի աշխատակիցներ այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Բորիս Եսայանի ընտանիքին, որտեղ լույս աշխարհ է եկել մեր հերոսի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են Նվեր:

Տավուշի մարզպետի աշխատակազմը նոր գնված միկրոավտոբուսը տրամադրել է Բերդ համայնքին 11.06.2024
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմը նոր գնված միկրոավտոբուսը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել է Բերդ համայնքին։