Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.04.2019
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 22.04.2019
2019թ. ապրիլի 23-ին, ժամը 16:00-ին, Կիրանցի համայնքապետարնում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. 2019թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Հանդիսությունների սրահի խոհանոցի վերանորոգման և վարչական սարքավորում ձեռք բերելու մասին: 3. Կիրանց համայնքի 2019թ. առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաղորդում:

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 19.04.2019
Խնդիրը ոչ թե պլանային ցուցանիշների մեջ է, այլ խնդիրն այն է, որ սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ուղիղ համեմատական են մեր հասարակության, բնակչության եկամուտներին, բարեկեցությանը: Այսօր ոչ թե խոսում ենք պլան կատարելու մասին, այլ մեր բնակչության բարեկեցության ապահովման. Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստը, որը վարել է մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են նաև մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ուժային...

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ 18.04.2019
Ապրիլի 17-ին Ազատամուտի համայնքապետարանում Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները հերթական կլոր սեղան քննարկումն են անցկացրել՝ նվիրված խնամատար ընտանիքների ներդրմանը: Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները, ուսուցիչներ, երաժշտական դպրոցի ու մշակույթի տան աշխատակիցներ, հետաքրքրված քաղաքացիներ: Ներկայացվել է խնամատարության կարգը, թե որ դեպքում երեխան կարող է խնամատարության...

«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ ընտրվեց Գոռ Ալեքսանյանը 18.04.2019
Այսօր տեղի ունեցավ «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի տարեկան նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը: Նիստի ընթացքում փոփոխություններ կատարվեցին «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի կազմում: Մարզպետի առաջարկով ինը հոգուց բաղկացած խորհուրդը, որը պիտի զբաղվի Տավուշի մարզի տուրիզմի զարգացման ծրագրերով, կնախագահի ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, Տավուշի մարզպետի զբոսաշրջության գծով խորհրդական Գոռ Ալեքսանյանը:

Կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 17.04.2019
Այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: