Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում 08.05.2019

  Իջևանի մարզադպրոցում անցկացվեց սամբո ըմբշամարտի 8-րդ միջազգային հուշամրցաշարը՝ նվիրված իջևանցի մարզիկներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Արսեն Մարգարյանի, Արմեն Ներսիսյանի, Սաշա Օհանջանյանի, Մարտիրոս Պապյանի հիշատակին: Ավանդույթ դարձած հուշամրցաշարը կյանքից անժամանակ հեռացած մարզիկների արտերկրում ապրող ընկերներն էին կազմակերպել: Մրցույթին մասնակցելու համար Իջևան էին ժամանել շուրջ 150 մարզիկներ ՀՀ մարզերից և Ուկրաինայից, Հայաստանից դուրս ապրող իջևանցիներ: Բացման արարողությանը...

Թանգարանի բացում Հաղարծնի դպրոցում

Թանգարանի բացում Հաղարծնի դպրոցում 08.05.2019

  Հաղարծնի դպրոցի 114-ամյակի կապակցությամբ կրթօջախում բացվեց թանգարան: Բացմանը ներկա էին ծնողներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր: Ցուցադրությունում դպրոցի պատմությունը ներառող ավելի քան 1000 ցուցանմուշներ են՝ փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, ալբոմներ, ինչպես նաև ուսուցիչների ձեռքով պատրաստված գեղարվեստական իրեր: Միջոցառմանը Տավուշի մարզպետի շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի երկարամյա վաստակ ունեցող մանկավարժներին: Գեղարվեստական մասում ելույթ ունեցան...

Հարգանքի տուրք՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին 08.05.2019

  Այսօր՝ մայիսի 8-ին, մարզկենտրոն Իջևանում հանդիսավորությամբ նշվեց Երկրապահի օրը: Ավանդույթի համաձայն, միջոցառումն սկսվեց երթով Սահմանադրության հրապարակից դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակ դրեցին ազատամարտի զոհերի...

Պարզաբանում 08.05.2019

  Սոցիալական ցանցերում քննարկվում է «Կողբաքար» ընկերության կողմից ավազարդյունահանման դադարեցման խնդիրը: Նոյեմբերյանում գրանցված «Կողբաքար» ՍՊԸ-ն մի քանի տարի շարունակ զբաղվում է Դեբեդ գետից խճաքար արդյունահանելով: Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհաշինարարական աշխատանքներում խճաքարի միակ մատակարարն է: «Կողբաքարն» արդյունահանումն իրականացնում է Բագրատաշենի ենթաշրջանում, որտեղ Դեբեդը հայ-վրացական սահմանագիծ է հանդիսանում: ՀՀ Ազգային անվտանգության...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.05.2019

 2019թ. ապրիլ ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 4991 ընտանիքներ, որոնցից 1796-ը Իջևանի, 1081-ը Դիլիջանի, 1043-ը Բերդի և 1071-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 302 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-106, Դիլիջան-75, Բերդ-62, Նոյեմբերյան - 59/ :  Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 25 ընտանիքներ...

Իջևանի ԱԱՊԿ-ի նեղ մասնագետները բաց դռների օր են անցկացրել Այգեհովիտում

Իջևանի ԱԱՊԿ-ի նեղ մասնագետները բաց դռների օր են անցկացրել Այգեհովիտում 06.05.2019

  Անցած ուրբաթ Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ նեղ մասնագետների այց և բաց դռների օր էր կազմակերպվել Այգեհովիտ համայնքում: Միջոցառման շրջանակում բուժզննում է անցել ավելի քան 30 քաղաքացի: Ինչպես տեղեկացրին ԱԱՊԿ-ի տնօրինությունից, այսուհետ նման այցերը գյուղական համայնքներ կկրեն շարունակական բնույթ և կկազմակերպվեն յուրաքանչյուր ուրբաթ օր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Երևանից գլխավոր մասնագետների այցեր կազմակերպել Իջևան, ովքեր դասընթացներ կվարեն տեղի նեղ մասնագետների հետ և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-27 16:01:59