Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկանք Հայկ Չոբանյանի ասուլիսից 21.05.2019
2019թ.-ին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կկազմի 8 միլիարդ դրամ: Շուրջ 91 կմ ճանապարհներ կենթարկվեն հիմնանորոգման, վերանորոգման և միջին նորոգման: Ներկայումս Տավուշ այցելում է 300 000 զբոսաշրջիկ: Զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու համար ստեղծվել է զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է մարզի 2019-2024 թթ. զարգացման հայեցակարգ։ Հիմնական ուղղություններ են համարվում էկո, էքստրիմ, կրթական, առողջարանային և վերականգնողական տուրիզմը:...

Հարգելի տավուշցիներ 21.05.2019
Ս/թ մայիսի 20-ի կարկտահարությունը զգալի վնասներ է պատճառել Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ և Խաշթառակ համայնքների, Բերդ համայնքի` Բերդ, Չինչին, Վ.Ծաղկավան, Չորաթան, Նորաշեն, Վ.Կ.Աղբյուր բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին և բազմամյա տնկարկներին: Համայնքային հանձնաժողովներն արդեն ճշտում են վնասի չափերը: ՀՀ Տավուշի մարզպետի որոշմամբ ստեղծված մարզային հանձնաժողովը, հիմք ընդունելով համայնքային հանձնաժողովների ակտերը, կկատարի լրացուցիչ...

Եվրոպայի օրը Տավուշի մարզում 21.05.2019
«Ճանապարհ դեպի Եվրոպա». այս խորագիրն է կրում «Եվրոպայի օր 2019»-ը: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են Երևանում և 5 այլ քաղաքներում: Տավուշի 2 քաղաք ևս ներգրավված է Եվրոպայի օրվա տոնակատարությունների ծրագրում: Մայիսի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակը ողողվել էր տոնական միջոցառումներով: Տոնին ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևանի համայնքապետ Վարդան Ղալումյանը: Հայաստանում ԵՄ դեսպանը...

Տավուշը հարստացել է 60 հազար տնկիով 17.05.2019
Կաղնի, վայրի տանձենի,վայրի խնձորենի և հացենի նախատեսված 20 հեկտարի փոխարեն տնկվել են 23 հեկտար տարածքում:

«Ես եմ», «Պատիվ ունեմ». խորհրդակցություն ՊՆ ծրագրերի վերաբերյալ 16.05.2019
Մայիսի 15-ին Տավուշի մարզպետարանում բոլոր համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և զինղեկների մասնակցությամբ, տեղի ունեցավ խորհրդակցություն պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ:

Առցանց ուսման և ինքնակրթության հնարավորությունները Տավուշում 16.05.2019
Մայիսի 15-ին Տավուշի մարզպետարանում մարզի բոլոր դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Այբ» հիմնադրամի կողմից մարզում իրականացվելիք առաջիկա ծրագրերի մասին: