Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը
30.09.2026
Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:
Տավուշի մարզում մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Դիլիջանի միջազգային դպրոցում (UWC Dilijan)
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝
4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ,
8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ:
Մարզային փուլի արդյունքներով կձևավորվի Տավուշի մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին։
Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:
Մանրամասները՝ https://escs.gov.am/articles/news/374


