Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետի աշխատակազմում անցկացվել է սեմինար՝ «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով

07.10.2026

Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային սեմինար, որը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային նշանակության իրավական ակտերի մշակմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր.

Սեմինարի բացմանը ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Մարգարիտա Կարապետյանը ներկայացրել է դասընթացի նպատակներն ու մասնակիցների համար պատրաստված ուղեցույցը։

Մասնագետները ներկայացրել են նորմատիվ, անհատական և լոկալ ակտերի տարանջատման, դրանց կառուցվածքի պահպանման և իրավական տեխնիկայի կանոնները։

Անդրադարձ է կատարվել իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կարգին, դրանց ուժի մեջ մտնելու ժամկետներին և հրապարակման ներկայացման պահանջներին։

Քննարկվել են ՏԻՄ ակտերի նախագծերում հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ ներկայացուցիչները ծանոթացրել են «Arlis.am» նորացված կայքի աշխատանքին և նոր գործիքակազմին։
Սեմինարի ավարտին մասնակիցներն իրականացրել են գործնական աշխատանքներ՝ խմբերով քննարկելով կոնկրետ նախագծեր և վերհանված հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-25 17:38:17