Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկին եզրափակիչ դուրս եկավ Արծվաբերդի դպրոցի թիմը

23.10.2013

   ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Միջոցառման աջակիցն էր Տավուշի մարզպետարանը: Մրցույթին ներկա էին Իջևանի զինկոմիսարիատի պատասխանատու աշխատողներ: Մրցումներին մասնակցեցին մարզի չորս տարածաշրջանները՝ Իջևանը, Դիլիջանը, Նոյեմբերյանը և Բերդը՝ յուրաքանչյուրը 2-ական թիմով: Նշենք, որ մարզային փուլ էին դուրս եկել տարածաշրջանային փուլում 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած թիմերը: Մրցումներն անցկացվեցին վեց մարզաձևից՝ նռնակի նետում, պտտաձողից ձգումներ, 1000 մետր կրոսավազք, ավտոմատի քանդում-հավաքում, օդամղիչով կրակում, փոխանցավազք ուսապարկով: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իրենց պատրաստականությամբ աչքի ընկան և առաջին տեղ գրավեցին Արծվաբերդի դպրոցի սաները /զինղեկ՝ Գուրգեն Զարգարյան/, 2-րդ տեղում էր Դիլիջանի ավագ դպրոցը /զինղեկ՝ Արմենակ Գևորգյան/, 3-րդ տեղը բաժին հասավ Թեղուտի միջնակարգ դպրոցին /զինղեկ՝ Աշոտ Ստեփանյան/: Մրցանակային տեղեր գրաված թիմերը համապատասխանաբար պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի պատվոգրերով: Մարզային փուլի արդյունքներով այս տարի էլ եզրափակիչ՝ հանրապետական փուլում Տավուշի մարզը կներկայացնի Արծվաբերդի դպրոցը: Տավուշի մարզպետարանի սպորտի բաժնի պատասխանատու Արշավիր Թադևոսյանը նշեց, որ անցած տարի ևս Արծվաբերդն է դուրս եկել եզրափակիչ՝ գրավելով 2-րդ պատվավոր տեղը:
-Բավականին պատրաստված թիմ է,- ասաց Արշավիր Թադևոսյանը,- ուժեղ տղաներ են, և կարծում եմ, որ այս տարի թիմը կկարողանա գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05