Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օ-Դը-Սենի և Տավուշի համագործակցությունն ընթացքի մեջ է 27.10.2011
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ –Դը- Սեն նահանգի միջև գործնական կապեր հաստատվել են դեռևս 2010 թվականին, երբ Հայաստանի Հանրապետություն էր այցելել Ֆրանսիական տնտեսական նախարար, Օ-Դը-Սեն նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը և ի թիվս այլ միջոցառումների Տավուշի մարզում մասնակցեց նաև Օ-Դը-Սենի նահանգի ֆինանսավորմամբ > համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրի շրջանակներում Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտավան ոռոգման ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը:
<<Լույս հայի աչքերին>> 25.10.2011
> ծրագրի շրջանակներում > բարեգործական հիմնադրամը ապրիլ, մայիս ամիսներին իր ծառայությունները մատուցեց նաև Տավուշի մարզի բնակչությանը:
11 երեխա վերադարձել են կենսաբանական ընտանիք 21.10.2011
> ծրագրի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Վորլդ Վիժն ՄԲԿ Տավուշի ՏԶԾ-ի հետ համատեղ իրականացրել է Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 11 սաների ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն:

Փոխըմբռնման հուշագիր 21.10.2011
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի պատվիրակությունների միջև կայացել է հանդիպում երկու մարզերի ղեկավարներ Արմեն Ղուլարյանի և Ալի Աքբար Շաաբանիֆարդի գլխավորությամբ:

Մարզային առաջնություն 20.10.2011
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանի հաղորդմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Տավուշի մարզում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցչությունը և Տավուշի մարզպետարանն անց են կացրել տարածաշրջանային և մարզային առաջնություններ:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ 20.10.2011
Տավուշի մարզպետարանում հոկտեմբերի 20-ը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: