Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը լիազորված է մոնիտորինգ իրականացնելու համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ

11.04.2013

Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի տեղեկացմամբ, համաձայն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի համապատասխան հանձնարարականի, ստորաբաժանումը լիազորված է մոնիտորինգ իրականացնելու համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ: Մոնիտորինգի ընթացքում ուշադրությունը կդարձվի ըստ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի աշխատանքների կազմակերպման վրա: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով տրամադրվել է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Անհատական բացատրական աշխատանքներ են տարվում բոլոր համայնքների համապատասխան պատասխանատուների հետ: Ներկայումս բոլոր համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները առաջնորդվում են համաձայն հաստատված աշխատակարգի: Աշխատանքներին աջակցում են <<Վորդ վիժն>> բարեգործական կազմակերպության կողմից համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ անցած և նրանց կողմից ֆինանսավորվող համայնքային սոցիալական աշխատողները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26