Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.04.2013

  Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ հիդրոմետ ծառայության տվյալների, 2013թ. ապրիլի  լույս 18-ի և 19-ի գիշերներն սպասվում է ջերմաստիճանի  անկում՝ -1- ից մինչև  -2 աստիճան:

 Ցրտահարությունից պաշտպանելու նպատակով Տավուշի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը /ԳԱՄԿ/ խորհուրդ է տալիս.

·         Ջերմոցները, որտեղ ցանք  է  կատարված, ծածկել խսիրով, պարկերով, խոտով:

·         Ծաղկած այգիները  ծխահարել՝ օգտագործելով աղբ, չորացած ճյուղեր, տերևներ, թեփ, դրանք կույտերով լցնել  մեկը մյուսից 8-10մ հեռավորության վրա: Կույտերի ներսում լցնել արագ այրվող չոր նյութ, իսկ վերևում՝ մի քիչ ավելի խոնավ  նյութ, որովհետև այն տալիս է ավելի շատ ծուխ: Ծխի վարագույրը սառը օդը պահում է վերևում և պահպանում տաք, հողից տրվող ջերմությունը, իսկ արևը դուրս գալուց հետո բույսերի խիստ տաքանալը մեղմացվում է:

·         Որպես նախազգուշական միջոցառում, խորհուրդ է տրվում բույսերը ջրել ուշ  ժամի: Դա բացատրվում է նրանով, որ բույսը և հողը ջրից ստանում են լրացուցիչ տաքություն, որովհետև ցրտահարությունների շրջանում ջրամբարների, լճակների, գետերի ջրերը միշտ ավելի տաք են լինում օդի ջերմաստիճանից: Այսպիսի ջրումները կարող են բույսերը պաշտպանել միայն կարճատև ցրտահարությունների ժամանակ:  

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11