Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈԻՆՔ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.04.2013

2010թ. Հայաստանի Հանրապետության ,,Նորք,, տեղեկատվավերլուծական կենտրոնի հետ համատեղ ներդրվել է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից համակարգ են մուտքագրվել մանկատներ, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ ուղղորդված երեխաների, իրավախախտ անչափահասների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, որդեգրել ցանկացող անձանց ու որդեգրման ենթակա երեխաների, հատուկ կրթական հաստատություններում տեղավորված և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված այլ երեխաների վերաբերյալ տվյալներ:
Համակարգի աշխատանքները բարելավելու նպատակով Իջևանի թիվ 3 դպրոցում կազմակերպվել էր սեմինար-պարապմունք համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների պատասխանատուների ու <<Վորդ վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության կողմից վերապատրաստված համայնքային սոցիալական աշխատողների համար: Քանի որ այսուհետ համայնքներում հայտնաբերված կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների վերաբերյալ տվյալները պետք է համակարգ մուտքագրվեն անմիջապես համայնքում` համապատասխան պատասխանատուի կողմից, ուստի մասնակիցներին ուսուցանվեցին տեղեկատվական համակարգից օգտվելու և նրա հետ աշխատելու հմտություններ: Ուսուցումը իրականացրին ,,Նորք,, տեղեկատվավերլուծական կենտրոնի աշխատակիցները` <<Վորլդ վիժն>> կազմակերպության ֆինանսավորմամբ ու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59