Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը

09.01.2014

 Հունվարի 9-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը մեկ անգամ ևս շնորհավորեց աշխատակազմին Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով բոլորին անձնական ու աշխատանքային հաջողություններ, ամենայն բարիք: Նշվեց, որ անցած տարում բավականին ձեռքբերումներ են եղել, որոնց կողքին սակայն եղել են նաև բացթողումներ, որոնք ընթացիկ տարում համատեղ աշխատանքով պետք է վերացվեն: Արմեն Ղուլարյանը լավագույն հաջողությունների հասնելու համար կարևոր նախապայման համարեց աշխատանքային կարգապահությունը, պատասխանատվությունն ու նախաձեռնող լինելը: Այնուհետև մարզպետը խորհրդակցությունը շարունակեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր հանդես եկան ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ, ստացան նոր հանձնարարականներ: Մասնավորապես առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ ամանորյա տոնական օրերին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել մարզում, բնակչության սպասարկման հետ կապված խնդիրներ չեն եղել: Մարզի բժշկական կենտրոններում շտապօգնության ծառայության կողմից կատարվել է Իջևանում 84, Դիլիջանում` 98, Նոյեմբերյանում` 108 և Բերդում` 71 կանչ: 2013թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2014թ. հունվարի 8-ը մարզի բժշկական կենտրոններում ծնվել է Իջևանում 18, Դիլիջանում` 10, Նոյեմբերյանում` 5, Բերդում` 3 և Աչաջրի առողջության կենտրոնում` 9 երեխա:
  Անցած օրերի ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը` նշելով, որ մարզի բոլոր ճանապարհները բաց են և անցանելի են եղել տոնական բոլոր օրերին:
 Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ հանրակրթական դպրոցները ձմեռային արձակուրդի մեջ են, և դասերը կվերսկսվեն հունվարի 13-ից: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց անասունների համատարած հաշվառման մասին, որը յուրաքնչյուր տարվա հունվարի 1-17-ը անց է կացվում մարզի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններում: Հաշվառման աշխատանքներն իրականացնում է Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային վարչության հետ համատեղ: Վարչության պետը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն սահմանված ժամկետում: Տեղեկատվությամբ հանդես եկան նաև մյուս ստորաբաժանումների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18