Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.12.2013

      Սիրելի տավուշցիներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմության գիրկն է անցնում ևս մի տարի` 2013 թվականը, և մենք նոր հույսերով ու նոր սպասումներով, նոր ծրագրերով դիմավորում ենք 2014 թվականը: Անցնող տարում մենք Ձեզ հետ շոշափելի հաջողություններ ենք գրանցել մի շարք ոլորտներում: Մեր երկրի սահմանների անվտանգությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներին զուգահեռ 2013 թվականին մարզում իրականացվել են ճանապարհաշինական, ջրամատակարարման, գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերանորոգման բազմաթիվ աշխատանքներ, կառուցվել և վերանորոգվել են տասնյակ կրթական, մշակութային, առողջապահական և հասարակական նշանակության օբյեկտներ: Կրթության ոլորտի համար կարևոր ձեռքբերում էր 2013 թվականին մարզում 10 նախակրթարանների ստեղծումը: 2013 թվականին մեկնարկել և մեծ ծավալով ընթանում են Բերդի բժշկական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքները: Սոցիալական ոլորտում նորություն էր համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի բացումը Նոյեմբերյանում: Մշակութային կյանքում իրադարձություն էր մարզկենտրոնում մեկնարկած արվեստի փառատոնը: Տարին բարեբեր էր հատկապես գյուղատնտեսության համար: Վերջին տարիներին բազմաթիվ պետական ծրագրեր են իրականացվել և շարունակվում են իրականացվել բուսաբուծության, անասնապահության, բնապահպանության ոլորտներում:
  Սիրելի տավուշցիներ, իրականացված բազմաթիվ աշխատանքների կողքին սակայն դեռևս խնդիրներ ունենք լուծելու, դժվարություններ ունենք հաղթահարելու: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով ու միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել ցանկալի արդյունքի: Հարկավոր է միայն համբերություն, կամք և հավատ վաղվա օրվա հանդեպ:
   Սիրելի հայրենակիցներ, տավուշցու համար ամենաառաջնայինը խաղաղությունն է, և ես ուզում եմ առանձնակի շնորհավորել մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ամուր պահող զինվորների ու նրանց ընտանիքների Ամանորը: Եվ թող որ 2014 թվականը լինի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի ու տնտեսական առաջընթացի տարի, երջանկություն ու բարիք բերի բոլորիս ընտանիքներին:
   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03