Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունվարին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 4939 ընտանիք 12.02.2013

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ, համաձայն Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության, 2013 թվականի հունվար ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 4939 ընտանիք: Իջևանի տարածաշրջանում ընտանեկան նպաստից օգտվել է 1899 ընտանիք, Դիլիջանում` 1099, Բերդում` 1040, իսկ Նոյեմբերյանում` 901: ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ 2013 թվկանի առաջին եռամսյակում հրատապ...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ 11.02.2013

Տավուշի մարզպետարանում հրավիրվել էր խորհրդակցություն, որը նվիրված էր ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված` սոցիալական փաթեթի հատկացման կարգի կիրառման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին: Մասնակցում էին դպրոցների տնօրեններ, հաշվապահներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այնուհետև մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը հանգամանորեն ներկայացրեց սոցիալական փաթեթի հատկացման կարգը,...

Ծրագրի ներկայացուցիչները ծանոթանում են առկա հնարավորություններին

Ծրագրի ներկայացուցիչները ծանոթանում են առկա հնարավորություններին 06.02.2013

Փետրվարի 5-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ ներկայացուցիչներ Ֆրենկ Հարթվիքին և Մարիա Կլոսսին: Հյուրերը մարզ են այցելել գյուղմթերքների վերամշակման տարբեր օղակներում դրանց զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար: Ողջունելով հյուրերին` մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպությանը <<Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի...

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ 04.02.2013

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, 2013 թվականի փետրվարի 2-ին մարզի 17 դպրոցում անցկացվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլը: Ի տարբերություն մյուս առարկաներից անցկացվող օլիմպիադաների, մաթեմատիկայի օլիմպիադան անց է կացվում այլ ընթացակարգով` էլեկտրոնային եղանակով: Առաջին` դպրոցական փուլին մասնակցելու հնարավորություն տրվել է ցանկացած սովորողի` այդ մասին նախապես տեղեկացնելով դպրոցի տնօրինությանը:...

 Տոնվեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձը

Տոնվեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձը 29.01.2013

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Իջևանի Ազատամարտիկների հրապարակում տեղի ունեցավ հայ զինվորի հիշատակը հավերժացնող ոգեկոչման ու հիշատակի արարողություն: Այստեղ ազատամարտիկների հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, զինվորականներ, ուսանողներ ու դպրոցականներ, քաղաքի բնակիչներ: Միջոցառումների շարքի հաջորդ փուլը մշակույթի տանն էր, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ. փողային նվագախմբի ուղեկցությամբ նախ դահլիճ բերվեց...

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ 25.01.2013

Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ հայոց զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ նաև բանակում ծառայող բոլոր զինվորներին ու սպաներին: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը>>` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Բանակ, որ ծնվեց արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական զինջոկատների հենքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-14 15:19:39