Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

23.09.2013

Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Նոյեմբերյանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Նոյեմբերյան, Կողբ, Հաղթանակ և Բերդավան համայնքների 7 քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 2-ը դիմել էին սոցիալական հարցով, 2-ը՝ առողջապահական, մեկ քաղաքացի` աշխատանքի տեղավորման, 1-ը՝ կրթական և մեկ բնակիչ էլ մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը բնակիչների հետ հանդիպումից հետո նրանց դիմումների մի մասին դրական մակագրություն տվեց, իսկ այն հարցերով դիմումներին, որոնց լուծման համար լրացուցիչ ուսումնասիրություն և ժամանակ էր անհրաժեշտ, մակագրեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27