Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկախության տոնը մարզկենտրոն Իջևանում

23.09.2013

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից արդեն տոնական եռուզեռի մեջ էր Իջևանի Սահմանադրության հրապարակը: Այստեղ էին հավաքվել պատերազմի ու աշխատանքի վետերաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ ու մտավորականներ, զինվորներ ու սպաներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ իջևանցիներ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երթին ու տոնական միջոցառմանը: Սահմանադրության հրապարակից, մարզի ղեկավարության գլխավորությամբ, երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ կանգնեցված է հայոց ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան-խաչքար: Միջոցառումն սկսվեց հարգանքի տուրքով ի հիշատակ հանուն հայրենիքի անկախության իրենց կյանքը զոհաբերած իջևանցի ազատամարտիկների. հուշարձանին ծաղկեպսակ դրեցին Տավուշի մարզպետն ու Իջևանի քաղաքապետը, խոնարհվեցին անհամար ծաղիկներ: Այնուհետև տոնի կապակցությամբ շնորհավորեց և անկախության անցած ճանապարհը ներկայացրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրվա առթիվ շնորհավորեց նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ոգևորիչ էր Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանի խոսքը: Հիացմունքի ու անսահման հպարտության զգացումով լցրին բոլորի սրտերը Իջևանի գնդի հետախուզական ջոկատի տղաների՝ ցուցադրական զինավարժությունների ու հնարքների գեղեցիկ ու վարպետ կատարումները: Տոնակատարությանն առանձնակի հմայք էին հաղորդում զինվորական նվագախմբի խրոխտ կատարումներն ու զինվորների քայլերթը: Համերգային ծրագրով հանդես եկան նաև Իջևանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը և արվեստի դպրոցի պարի խումբը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26