Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

19.09.2013

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ ինչպես ամեն տարի, 2013 թվականի ընթացքում նույնպես մարզում բնակվող հաշմանդամների համար իրականացվել են վերականգնողական միջոցառումներ: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի, համայնքապետարանների և ,,Հույսի կամուրջ՚՚ ՀԿ-ի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերի համագործակցված աշխատանքի արդյունքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ,,Փյունիկ՚՚ ՀԿ-ի անմիջական աջակցությամբ մարզի 22 հաշմանդամների տրամադրվել են համապատասխան վերականգնողական պարագաներ /հաշմանդամության սայլակներ, հենակներ, օրթոպեդ կոշիկներ, ձեռնափայտեր և այլն/, ինչպես նաև 13 առողջարանային ուղեգրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18