Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերյանում բացվեց սոցիալական ծառայության կենտրոն

25.09.2013


    Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ  սոցիալական ծառայության կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և պետական ֆինանսավորմամբ վերանորոգված  ու  կահավորված պոլիկլինիկայի  նախկին շենքն այժմ արդեն կծառայի որպես համալիր սոցիալական ծառայության կենտրոն, որը քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց հուզող սոցիալական հարցերի պատասխանները ստանալ, այսպես կոչված, մեկ պատուհանից: Շենքում են տեղակայված սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային գործակալությունը, զբաղվածության տարածքային  կենտրոնը, այստեղ կաշխատի նաև  Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը: Տավուշի  մարզպետի ուղեկցությամբ նախարարը շրջեց շենքում, ծանոթացավ կենտրոնի պայմաններին: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մարզպետը նշեց, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնը նոր որակ կհաղորդի սոցիալական ծառայությունների սպասարկմանը և մի նոր աստիճան է սպասարկման մակարդակի բարձրացման գործում, կարևորեց այն հանգամանքը, որ նման կենտրոնի ստեղծումը սկսել են սահմանամերձ հատվածից և որ սոցիալական բոլոր ծառայությունների հետ այստեղ է գտնվում նաև ԲՍՓՀ-ն: Նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին տված հարցազրույցում առաջին հերթին կարևորեց այն,  որ այսուհետ բնակիչները մեկ կենտրոնում, մեկ պատուհանի սկզբունքով կկարողանան ստանալ սոցիալական ծառայություններ և երկրորդը՝ բովանդակային փոփոխությունները, այն է՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը:
   Սոցիալական կենտրոնի բացման արարողությունից հետո Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ոլորտի բարեփոխումները, խոսեց խնդիրներից, պատասխանեց բարձրացված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57