Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության  փոխնախարարը  հանդիպեց     Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործների հետ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հանդիպեց Նոյեմբերյանի տարածաշրջանի այգեգործների հետ 18.07.2013

Նոյեմբերյանի տարածաշրջանում աճող արևահամ դեղձի համբավը հայտնի է ոչ միայն Տավուշի մարզում, այլև նրա սահմաններից դուրս: Ու չնայած կարկտահարության պատճառած վնասներին, այս տարի ևս այգեգործները չեն բողոքում բերքի պակասից: Նրանց մտահոգությունը կապված է միայն բերքի որակի, նրա իրացման խնդիրների հետ: Հենց բերքի մթերման, արտահանման ու իրացման խնդիրներին էր նվիրված ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հանդիպումը տարածաշրջանի այգեգործների հետ: Հուլիսի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն...

Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել

Կոոպերատիվը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական աշխատանքներն ավելի կազմակերպված ու համակարգված իրականացնել 17.07.2013

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում գյուղացու ապրուստի հիմնական միջոցը հանդիսանում է անասնապահությունը: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի /ԾԻԳ/ ներկայացրած՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մարզի մի շարք համայնքներում ,,Արոտօգտագործողների միավորում,, սպառողական կոոպերատիվների ստեղծում, հետաքրքրեց Ներքին Ծաղկավանի անասնատերերին: Երբ ԾԻԳ-ից եկան ու...

Բաց դռների օր՝ Իջևանի պոլիկլինիկայում 15.07.2013

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ին, Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ, Իջևանի պոլիկլինիկայում ,,Սուրբ Ներսես Մեծ,, գիտաբժշկական կենտրոնի առաջատար մասնագետների մասնակցությամբ կիրականացվի բաց դռների օր սրտաբան, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գաստրոէնտերոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, գինեկոլոգ, սոոնոգրաֆիստ, վիրաբույժ-վնասվածքաբան բժշկական մասնագիտությունների գծով:

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ 13.07.2013

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Օրակարգի առաջին երկու հարցով զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Առաջին զեկույցը սահմանամերձ համայնքների՝ հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց գումար հատկացնելու մասին էր: Երկրորդ հարցով Ռոբերտ Ներսեսյանը ներկայացրեց մարզի համայնքների 2013թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների առաջին կիսամյակի կատարողականը: Հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 1103,1 մլն. դրամ, որը նախատեսված եկամուտների 94,9 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 243,6 մլն. դրամ կամ կատարվել է նախատեսվածի 80,8 տոկոսը:

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 13.07.2013

Հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար հաշվառված 15 քաղաքացիներից ներկայացել էին 12-ը: Ընդունելության դիմած քաղաքացիները Դիլիջան, Իջևան, Այգեհովիտ, Հովք և Ոսկեպար համայնքներից էին: Քաղաքացիներից 4-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 1-ը բնակարանի, 2-ը՝ հողամասի հետ կապված խնդրով, 1-ը՝ ֆինանսական: 4 քաղաքացի էլ դիմել էր այլ բնույթի հարցերով: Բնակիչների կողմից բարձրացված հարցերի լուծման նպատակով մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումներին:

 Ամփոփվեցին ծրագրի արդյունքները

Ամփոփվեցին ծրագրի արդյունքները 12.07.2013

Տավուշի մարզում ամփոփվեցին ,,Առողջ սկիզբ,, ծրագրի արդյունքները: Ծրագրի քննարկման ու ամփոփման աշխատանքներին, որ տեղի ունեցան Տավուշի մարզպետարանում, մասնակցում էին համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, սոցիալական աշխատողներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22