Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր հրշեջ կետ` Տավուշի մարզում

16.10.2013

   Հոկտեմբերի 12-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության ղեկավարության հետ աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզում: Այցելեց Դիլիջանի, Իջևանի, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատներ,անձամբ ստուգեց իրեն զեկուցածը` կատարված աշխատանքները:
   Հանդիպեց մարզպետ Արմեն Ղուլարյանին, ներկայացրեց իրավիճակը, և պայմանավորվեցին միավորել ուժերը մարզում հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: ԱԻ նախարարը մասնակցեց նաև մարզխորհրդի նիստին, հանդես եկավ զեկուցումով և պատասխանեց տավուշցիների հարցերին: Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻՆ կատարած աշխատանքները, մանրամասնելով նոր ծրագրերը:
   Մասնավորապես, Տավուշում նույնպես կստեղծվեն ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն:
    Այնուհետ ԱԻ նախարարը մեկնեց Արծվաբերդ: Հեռավոր ու սահմանամերձ այս գյուղն արդեն իր հրշեջ կետը կունենա: Սա տեղական հնարավորությունների ու կարողությունների զարգացման, ապակենտրոնացման ու կամավորների ներգրավման ԱԻՆ նոր մոտեցումների դրսևորումն է:
   Համայնքը շենքային ու աշխատանքային պայմաններ է ստեղծում, ԱԻՆ-ը տալիս է հրշեջ-փրկարարական մեքենա, գույք, սարքավորումներ, աշխատակիցներ և ուսուցանում, պատրաստում տեղացիներին: Անվտանգության ու ապահովության զգացողություն, նոր աշխատատեղեր, հարգանք ու վստահություն պետության նկատմամբ:

www.mes.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03