Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երևանի հիմնադրման 2795-ամյակի կապակցությամբ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին

14.10.2013

Երևանի հիմնադրման 2795-ամյակի կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորական նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ մասնավորապես գրված է. ,,Հարգելի պարոն Մարգարյան, Տավուշի մարզի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էրեբունի-Երևանի 2795-ամյակի կապակցությամբ: Գրեթե երեք հազարամյակ է անցել պատմական այն օրվանից, երբ Ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինը մակագրեց Էրեբունի մայրաքաղաքի ծննդյան վկայականը: Ու սկսած այդ օրվանից դարերի միջով անցած ու Երևան դարձած քաղաքը այսօր հանդիսանում է համայն հայության մայրաքաղաքը, Հայաստանի տնտեսական, մշակութային, հասարակական-քաղաքական զարգացման հիմնական կենտրոնը: Անգնահատելի են Ձեր ջանքերը Երևանն ավելի բարետես ու բարեկարգ դարձնելու գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մեր սրտի մայրաքաղաք Երևանի 2795-ամյա տարեդարձը՝ մաղթում եմ Երևանի զարգացման հետ կապված Ձեր բոլոր մտահղացումների ու ծրագրերի անվերապահ իրականացում՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի էլ ավելի գեղեցկացման ու զարգացման,,:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18